Մոսկվայում դարատրանի շենքի մոտ, որտեղ ընթանում է Pussy Riot-ի աղջիկների գործով դատավարությունը, ձերբակալել են Միացյալ քաղաքացիական ճակատի նախագահ Գարի Կասպարովին: 

Քաղաքական գործչի խոսքով` ձերբակալելուց հետո  իրենց «դաժանորեն ծեծի» են ենթարկել  ՕՄՕՆ-ի աշխատակիցների հագուստով ինչ-որ մարդիկ:

Կասպարովն այդպես էլ չկարողացավ ասել, թե ինչն է եղել ձերբակալութան պատճառը. «Անհասկանալի է` ինչու ինձ ձերբակալեցին, ես պարզապես հարցազրույց էի տալիս լրագրողներից մեկին: Ձերբակալողներից մեկն ասաց, որ հիմա կգա վերադասն ու պարզ կլինի, թե քեզ հետ ինչ է պետք անել»,- ասել է Կասպարովը: