ԱՄՆ Հավայան համալսարանի աստղագետները Արեգակի ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Արեւը իդեալական կլոր գունդ է, որը չի փոփոխվում արեւային ակտիվության ողջ ցիկլի ընթացքում։ Հետազոտության արդյունքը հրապարակվել է Science գիտական ամսագրում։ 

Մասնագետները քննության են ենթարկել «Արեւային դինամիկայի դիտարանից» (SDO) ստացված պատկերները, որոնք մյուս երկրի ուղեծրային կայաններից ստացվող պատկերներից 16 անգամ ավելի հաճախակի են ստացվում, պարզել են, որ Արեգակը չի փոփոխվում։

INFOX.ru-ի տեղեկացմամբ՝ աշխատության հեղինակները զննել են կայանից երկու տարի շարունակ ստացվող պատկերները։

Ավելի վաղ Արեւն ուսումնասիրող աստղագետները կարծում էին, որ Արեգակը 11-ամյա ակտիվության ընթացքում ձեւափոխվում է։