Լոնդոնում Ռուսաստանի հյուպատոսության բաժինը օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը ենթարկվել է հարձակման մի խումբ անհայտ անձանց կողմից, ովքեր Սիրիայի իշխանության դեմ ուղղված կարգախոսներ էին վանկարկում: Հավաքվածների դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա քարեր են նետել: Այդ մասին նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որին վկայակոչում է Rbc.ru-ն:
«Կոտրված են ապակիները, շենքին հասցվել է էական նյութական վնաս: Բարեբախտաբար, աշխատակիցներից որեւէ մեկը չի տուժել»,- նշել են հյուպատոսությունում: Դիվանագիտական ներկայացուցչությունում հայտնել են, որ դեպքի վայր ժամանած բրիտանացի ոստիկանները որեւէ միջոց չեն ձեռնարկել չարտոնված հանրահավաքը չեզոքացնելու եւ հարձակվողներին ձերբակալելու համար:




























