Ավստրալիայի մի բնակչի տուգանել են կետին նստած ջրային զբոսանք է իրականացնելու համար: Ջեյսոն Ռայզբորոյին պարտավորեցրել են վճարել 2 հազար ավստրալական դոլար, տեղեկացնում է ABC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել 2011-ին, սակայն վճիռն այս գործով նոր է կայացվել: Դատարանը պարզել է, որ Ռայզբորոն «հեծնել է» կետին երկրի արեւմուտքում հանգիստն անցկացնելիս: Դա տեւել է այնքան ժամանակ, մինչեւ կետն իր հեծյալին ցած չի գցել: Թե ինչպես է ավստրալացին արձագանքել դատարանի վճռին, հայտնի չէ:




























