Սեւ ծովի ափին հայտնաբերվել են առեւտրային նավի հատվածներ, որը թվագրվում է 13-րդ դարով: Նավը հայտնաբերել են ՌԳԱ-ի  «Ֆանագորիա» փորձագիտական խմբի անդամները, գիտնականները` Թամանյան թերակղզու մոտակայքում: Ինչպես տեղեկացնում  են մասնագետները, աշխարհում հաշվարկվում է ոչ ավելի քան  5 նման լավ պահպանված օրինակներ:

Նավը հայտնաբերվել է 1,5 մետր հաստությամբ  տիղմի տակ: Բացի այդ գտնվել են 2 ամֆորաներ:

Նավում պահպանվել են փայտե այնպիսի  մասեր, ինչպիսիք են ողնուցը, շրջանակների ներքին հատվածներ, թիակները: Նավախելի վերեւի հատվածները այրված են, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ նավը այրվել է հենց Ֆանագորյան նավահանգստում: Նավի վրա բեռների հետքեր չեն պահպանվել, հայտնում է TOP News-ը:

Նավը ծովի հատակից  բարձրացնելուց հետո  նախատեսվում է այն`ժամանակակից Ռուսաստանի տարածքում գտնվող Հին Հունաստանի խոշոր գաղութի` Ֆանագորիայի ապագա թանգարանի գլխավոր ցուցանմուշը դարձնել: