Խոշորագույն օն-լայն eBay աճուրդը օգոստոսի 30-ից կդադարեցնի իր հավաքածուի մեջ տեղադրել զանազան մոգական ապրանքներ եւ ծառայություններ` խոտաբույսեր, մոգական տեքստեր, գուշակություններ: Այդպիսի ապրանքների համար նախատեսված բաժինը կհեռացվի: Այդ մասին ասվում է աճուրդի նորացված կանոններում, որոնք զետեղված են կայքում:

eBay-ի աշխատակազմը նշում է, որ արգելվելիք բաժինների ապրանքներով գործարքները հաճախ հանգեցնում են վեճերի գնորդների եւ վաճառողների միջեւ, եւ այդ վեճերը  դժվար լուծելի են: Ներկա պահին այդպիսի ապրանքներ վաճառող օգտատերերը պետք է կամ վաճառեն կամ էլ հեռացնեն այդ ապրանքը կայքից մինչեւ սեպտեմբերի սկիզբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կանոններին չենթարկվող օգտատերերի էջերը «կսառեցվեն» կամ կհեռացվեն: