«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրեց Facebook ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում (www.facebook.com/beeline.am) անցկացրած «Իմ ամառը» լուսանկերների մրցույթի հաղթողներին:
Մրցույթի հաղթող են ճանաչվել երեւանցի Նարեկ Ավետիսյանը եւ Գառնիկ Քամալյանը: Առաջին մասնակցի աշխատանքը ստացավ էջի մասնակիցների առավել թվով ձայներ, իսկ երկրորդ հաղթողին ընտրեց «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը:
Պարգեւատրման արարողությունն տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline գրասենյակում: Պարգեւատրելով հաղթողներին, «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց. «Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում ֆոտոմրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր ամառային արձակուրդների շրջանում կիսվել են մյուս մասնակիցների հետ իրենց լուսանկարներով: Վստահ եմ, որ մեր նվերները կօգնեն ձեզ արձանագրել ձեր կյանքի հետաքրքիր եւ վառ պահերը, իսկ մեր ընկերության շարժական ինտերնետի ծառայությունը հնարավորություն կտա կիսել ուրախալի պահերը ընկերների եւ մտերիմների հետ»:
Մրցույթին ներկայացվել է Beeline Armenia էջի մասնակիցների կողմից ուղարկված 76 լուսանկար: Աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ Facebook ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում (www.facebook.com/beeline.am):




























