Օգոստոսի 17-ի գիշերը Երուսաղեմի Ցիոն հրապարակում բախում է տեղի ունեցել մոտ 18-20 տարեկան  հրեաների եւ արաբների միջեւ:

Արդյունքում 18-ամյա արաբը ծանր վիրավորվել է: Տուժածը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է MIGNews-ը:

Կռվի մյուս մասնակիցները թաքնվել են դեպքի վայրից, որոնց որոնումներով զբաղվում է ոստիկանությունը: Բախման պատճառները դեռեւս անհայտ են: