Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը. միմյանց են բախվել «Գազել» մակնիշի համարանիշի եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 31 ՍD115 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի արդյունքում Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենայի վարորդ Արտաշես Խամբեկյանը եւ եւս 3 ուղեւորներ, որոնց մեջ ըստ նախնական տվյալների 10-ամյա երեխա կա: Մանրամասները լուսանկարների հետ առաջիկայում: