Չինացի լրագրողը ռեպորտաժ պատրաստելիս նախանձելի քաջություն է դրսեւորել Նինբո քաղաքում։ Նինբոյում օգոստոսի 8-ին օդերեւութաբանական ծառայությունները հայտարարել են «Հայկուեյ» թայֆունի մոտենալու մասին։
NEWSru.com-ի տեղեկացմամբ, բուն թայֆունի հարվածից առաջ քաղաքում անձեւի ուղեկցությամբ ուժգին քամի է սկսվել։ Փոթորիկի ժամանումից 20 րոպե առաջ տեղական հեռուստատեսություններից մեկը առավել պատկերավոր ռեպորտաժ պատրաստելու նպատակով լրագրողներից մեկին ուղարկել է փողոց, որպեսզի վերջինս իրադարձությունները ուղիղ եթերում մեկնաբանի հենց դեպքի վայրից։ Երիտասարդ աղջիկը պարանով ամրացրել է իրեն, որպեսզի քամին չքշի եւ սկսել է մեկնաբանել քաղաքում տեղի ունեցողը։
Նշենք, որ Չինաստանի արեւելյան ծովափնյա շրջաններում մեկ շաբաթ փոթորկող «Հայկուեյ» թայֆունը 130 մարդու մահվան եւ բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել։











