Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային Եւ Եկատերինա Սամուցեւիչին դատապարտել է երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Նրանց կալանքի ժամկետը հաշվարկվելու է ձերբակալման պահից:
Մեղադրողն աղջիկների համար պահանջել էր երեք տարվա ազատազրկում: Դատավոր Մարինա Սիրովան հայտարարել է, թե մեղամցուցիչ հանգամանք է գտել, Տոլոկոննիկովան եւ Ալյոխինան մանկահասակ երեխաներ ունեն, երեք ամբաստանյալներն էլ դրական են բնութագրվում:
Դատարանը աղջիկներին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ: Փանկ-խմբի անդամներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ պաշտպանական կողմը հայտարարել է,թ ե Քրիստոս Փրկչի տաճարում տեղի ունեցածը քաղաքական ակցիա է եղել:
Վճռի հրապարակման պահին դատարանի մոտ Pessy Riot-ի հարյուրավոր կողմնակիցներ են եղել, որոնցից շատերին ոստիկանությունը ձերբակալել է:




























