Սիրիահայերի ներգաղթի հետեւանքով Երեւանում բնակարանների գները դեռեւս չեն աճում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին «Երկիր» անշարժ գույքի գործակալությունից՝ նշելով, որ այնուամենայնիվ շատ տեղական գնորդներ անհանգստացած են գների հնարավոր աճի կապակցությամբ։

«Նրանց մի մասը հենց այս պատճառով գների աճ են ակնկալում անշարժ գույքի շուկայում, բայց ընդհանուր առմամբ, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այս գործոնը մեծ ազդեցություն չի թողնում շուկայի վրա»,- ասացին ընկերությունում։

Նշենք, որ Սփյուռքի նախարարության տվյալներով` օգոստոսի սկզբից Հայաստանում է գտնվում մոտ 2 հազար 500 սիրիահայ, իսկ առաջիկայում նրանց թիվը կավելանա եւս 600-ով։