Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա՝ վանահայր Տիմոֆեյին, ով Մոսկվայի Զացեպսկի Վալում դիվանագիտական համարներով BMW Z4 սպորտային մեքենայով խոշոր վթարի հեղինակ էր դարձել, արգելվել է հոգեւոր ծեսեր իրականացնել մինչեւ նշված գործով քննությանը ավարտը։ Այս մասին տեղեկացրել են Մոսկվայի պատրիարքարանում։
НТВ-ի փոխանցմամբ՝ Սուրբ Եղիա մարգարեի վանքի վանահայր Տիմոֆեյը այս որոշումով ծեսեր չի կարող կատարել նույնիսկ իր վանքում։ Տեր հայր Տիմոֆեյը ռուսական բլոգոսֆերայում եւ հավատացյալների շրջանակում հայտնի էր դարձել Ֆիլիպ Կիրկորովի աղջնակի մկրտության ժամանակ։ Գլամուրային երեկույթի վերածված մկրտությանը ռուս քահանան թույլատրել էր Կիրկորովին ելույթ ունենալ սրբազան խորանից, որը եկեղեցական խորհրդապաշտական կանոններով սարբազան վայր է, եւ աշխարհականները իրավունք չունեն բարձրանալ այնտեղ։ Մի խոսքով քահանան սրբապղծություն էր թույլատրել սեփական վանքում։
NEWS.am-ն ավելի վաղ նշել էր, որ տեր հայր-վանահայրը, 31 հուլիսին, անսթափ վիճակում դիվանագիտական համարներով սպորտային BMW Z4-ով Մոսկվայի կենտրոնում խոշոր վթարի հեղինակ էր դարձել։



























