Հաքերները Ավստրալիայի բնակիչների բանկային հաշվեհամարներից գողացել են ավելի քան 25 մլն դոլար։ Ւրավապահները դեռեւս չեն ճշտել, թե ովքեր են նրանք, սակայն կասկածում են Արեւելյան Եվրոպայի հաքերներին։ «Мир»-ի տեղեկացմամբ, ավստրալիացի մասնագետներն արդեն համaգործակցում են արեւելաեվրոպական գործընկերների հետ ծրագրահեններին գտնելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ հաքերները գումարները գողացել են մոտ 500 հազար քրեդիտ քարտերի վրայից։
Փորձագետները հակված են կասկածելու ռումինացի 4 հաքերների, քանի որ նախորդ տարի նրանց հաջողվել էր SubWay արագ սնունդի պատրաստման ցանցից գողանալ հաճախորդների քրեդիտ քարտերի մասին տեղեկությունները, իսկ հետագայում մի քանի միլիոն դոլար կորզել 80 հազար քարտերի վրայից։




























