Մոսկվայի քաղաքային դատարանը արգելանք է դրել առաջիկա 100 տարում Մոսկվայում գեյ-շքերթների անցկացման վրա:
Մոսկվայի իշխանությունները բազմիցս մերժել են շքերթ անցկացնելու գեյ-շարժման ակտիվիստների իրազեկումները: ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչ Նիկոլայ Ալեքսսեւը դատարանից խնդրել էր պարզել Մոսկվայի կառավարության արգելքի օրինականությունը: Դատարանն արգելքն օրինական է ճանաչել, ավելին, 100 տարով արգելք է դրել: Դա նշանակում է, որ Մոսկվայում այլեւս չեն քննարկելու իրազեկումները, նաեւ չեն ընդունելու բողոքներ:
Դատարանի վճիռը գործելու է այս տարվա մարտից մինչեւ 2112թ. մայիսը: Ալեքսեեւը հայտարարել է վճիռը Եվրոպական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, հաղորդում է NEWS.BCM-ը:




























