Ռուսաստանի Տվերի մարզի Պուստոռամենկա գյուղում 30-ամյա Օլգա Վինոգրադովան հրաժարվում է անասնաբույժներին հանձնել աֆրիկյան ժանտախտով հիվանդ իր խոզերին: Ավելին, պարզվել է, որ նա փակի տակ է պահում նաեւ իր 12-ամյա հաշմանդամ որդուն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հարեւանների խոսքով, Վինոգրադովան ընդհանրապես չի շփվում որեւէ մեկի հետ: Երեխան խուլուհամր է, նրան դպրոց էլ չի ուղարկում:

Տեղական իշխանությունները եւս չեն կարողանում ազդել կնոջ վրա, քանի որ նա պարզապես որեւէ մեկին տուն չի թողնում: Այժմ դատարան միջնորդություն է ուղարկվել դատարա հիվանդ խոզերին հարկադիր կարգով վերցնելու մասին, իսկ երեխայի մասով ոչ մի խոսք:

Դատախազությունը ստուգել է փաստերը եւ մեկ ամսից դատարանը վճիռ է կայացնելու: