Ռուս ուղղափառ եկեղեցու գերագույն խորհուրդը խնդրել է ներողամտություն ցուցաբերել Pussy Riot պանկ-խմբի անդամների նկատմամբ:
«Կասկածի տակ չդնելով դատական որոշման իրավաչափությունը` դիմում ենք պետական իշխանության մարմիններին` խնդրելով օրենքի շրջանակներում ներողամիտ լինել ամբաստանյալների նկատմամբ, հույս փայփայելով, որ նրանք զերծ կմնան սրբապիղծ գործողությունների կրկնությունից»,- ասված է հայտարարության մեջ:
Ի դեպ, հայտարարությունը տարածվել է, երբ դատարանն արդեն երկու տարվա ազատազրկման էր դատապարտել աղջիկներին:




























