Թուրք կռնատ նկարչուհին կատարել է իր 27-րդ ցուցահանդեսի բացումը։ Ինչպես տեղեկացնում է TRT.Russian-ը, Այշե Ըշըքը ձեռքերից զրկվել է 5-ամյա հասակում։ Նրա ձեռքերը կտրել է կոմբայնի կտրիչի սայրը։ Այշեն նկարում է ձախ ոտքով։ Նկարչուհին մի քանի կտավներ է ստեղծել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։

Ըստ TRT.Russian-ի` նկարչուհին որոշել է իրականացնել իր կյանքի երազանքը, նա այժմ դիմել է Միջերկրածովյան համալսարան, որտեղ մարդու օրգանների փոխպատվաստում են կատարում՝ հույսով, որ բժիշկները կկարողանան նոր ձեռքեր փոխպատվաստել։