Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել ողջ-ողջ չթաղել Սիրիայի հարցով Ժնեւյան պայմանավորվածությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարծում եմ` հայտարարությունները, որ մենք լսում ենք Վաշինգթոնից, այլ մայրաքաղաքներից, թե ժնեւյան կոմյունիկեն մահացել է, բավական անպատասխանատու են, քանի որ դա ամենակարեւոր փոխզիջումն է, որ հասել են արեւմտյան երկրների, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի եւ առաջատար արաբական երկրների մասնակցությամբ»,- նշել է նախարարը:

Ավելի ավղ հայտնի է դարձել, որ Կրեմլի նախաձեռնած հանդիպումը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հետաձգվել է անորոշ ժամանակով:

Նշենք, որ Սիրիայի պատվիրակությունը` փոխվարչապետ Կադրի Ջամիլի գլխավորությամբ, հաջորդ շաբաթ ժամանելու է Մոսկվա` բանակցություններ վարելու: