Սիլվեսթր Սթալոնեի 90-ամյա մայրը հայտնի դերասան եւ ռեժիսոր որդու նոր՝ «Անսանձները 2» ֆիլմի պրեմիերային ժամանել է բավականին սեքսուալ զգեստով եւ շքեղ պճնանքով։ Հավաքված պապարացիների եւ կինոաշխարհը լուսաբանող լրագրողների ուշադրությունը հատկապես սեւեռվել է Ջեկի Սթալոնեի շրթունքների վրա, որոնց մեծությանը կարող է նախանձել նույնիսկ Անջելինա Ջոլին։
«Клео»-ի փոխանցմամբ՝ Ջեկի Սթալոնեն վաղուց հայտնի է պլաստիկ վիրաբուժության հանդեպ իր «սիրով», սակայն այս անգամ, նա զարմացրել է բոլորին։ Այժմ տաբլոիդների գլխավոր էջերում միայ նրա մասին լուրերն ու 90-ամյա տիկնոջ լուսանկարներն են։
Ջեկիի 66-ամյա որդին՝ Սիլվեսթրը, միջոցառմանը առանձնապես առույգ չի եղել։ Համաձայնել է, որ իրեն նկարեն ընտանիքի՝ կնոջ եւ երեք աղջիկների հետ։
Հիշեցնենք, որ վերջերս 66-ամյա դերասանը կորցրել է ավագ որդուն։




























