ՄԱԿ-ը Սիրիայի կարգավորման հարցով նոր հատուկ բանագնաց ունի, տեղեկացնում է  Reuters-ը: 74-ամյա Քոֆի Անանին համաձայնել է փոխարինել  78-ամյա ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմին:

Ակն բանից հետո, երբ Քոֆի Անանը հայտարարել էր ՄԱԿ-ի հանձնակատարի պաշտոնը լքելու մասին, այդ պաշտոնում նրան փոխարինելու որպես ամենահավանական թեկնածու նշվում էր Լահդար Բրահիմիի անունը:

Հարկ է նշել, որ Քոֆի Անանը հրաժարվել էր զբաղեցրած դիրքից` հայտարարելով, որ «չի ստացել պահանջվող ողջ աջակցությունը»:

Լահդար Բրահիմին հայտնի քաղաքական գործիչ է: Նա մշակել է հաշտեցման համաձայնագիր, որի արդյունքում վերջ դրվեց 1975–1990թթ. Լիբանանում քաղաքացիական պատերազմին: Նա եղել է նաեւ ՄԱԿ-ի հատուկ բանագնացը   Աֆղանստանում  1997–1999 եւ 2001–2004 թթ:  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ հատուկ առաքելություններ է իրականացրել Լիբերիայում, Կոնգոյում եւ Եմենում: