Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը օգոստոսի 17-ին կայացած բորսայի ժամանակ հասել է հերթական պատմական նվազագույնին` 19 դոլարին, սա ավելի քան երկու անգամ քիչ է IPO ժամանկների իր գնի համեմատ:
Ավարտին սոցիալական ցանցի բաժնետոմսերի գները փոքր ինչ բարձրացել են` կազմելով 19,05 դոլար: Օգոստոսի 17-ին կայացած բորսայի ժամանակ ընդհանուր առմամբ բաժնետոմսերի գինը նվազել է 4,13 տոկոսով, հայտնում է «Լենտա.ru»-ն`վկայակոչելով Reuters-ին:
Մեկ շաբաթվա ընթացքում Facebook-ի բաժնեմոտսերի գինը իջել է 12 տոկոսով, ինչը, ըստ վերլուծաբանների, կապված է այն բանի հետ, որ օգոստոսի 16-ին լրացել է այն ժամանակաշրջանը, որի ընթացքում ցանցի 271 միլիոն բաժնետոմսերի տերերը իրավունք չունեին վաճառել իրենց բաժնետոմսերը:
Բաժնետոմսերի ժամանակավորապես վաճառքի չհանելու մասին որոշումը կայացվել է սոցցանցի տերերի կողմից` նրանց արժեքը բարձր պահելու համար: «Սառեցված» բաժնետոմսերի նկատմամբ եւս նման սահմանափակման ժամանակաշրջանններ կլրանան նաեւ հոկտեմբերի 16-ին եւ նոյեմբերի 14-ին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 16-ին Facebook-ի բաժնետոմսերի գինը վաճառքի առաջին իսկ ժամերին նվազել է, ինչի արդյունքում Մարկ Ցուկերբերգը մեկ օրվա ընթացքում կորցրել է 600 միլիոն դոլար: : Nasdaq բորսայում արժեթղթի գինը հասել է 19.69 դոլարի, այնուհետեւ բարձրացել է մինչեւ 20.17 դոլար, ինչը 47 տոկոսով ցածր է նախնական 38 դոլարից:



























