«Հըզբոլահը» ունակ է Իսրայելի քաղաքացիների կյանքը դժոխքի վերածել, եթե Իսրայելը հարվածի խմբավորման դիրքերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան` Երուսաղեմի օրվա մուսուլմանական տոնակատորությունների ժամանակ:
Նասրալլայի խոսքով, իր համակիրները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի հարված հասնեն հրեական պետությանը: Համեմատաբար ոչ մեծ թվով հարվածների միջոցով շարժումը նպատակ ունի մեծ վնասներ հասցնել իր հակառակորդին: Փորձագետները ենթադրում են, որ խոսքը վերաբերում է Իսրայելի միջուկային օբեկտներին հարվածներ հասցնելուն:
«Հըզբալահի» առաջնորդը նաեւ նշել է, որ ագրեսիան հարկադրված է լինելու: Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա «մենք հարյուր հազարավոր սիոնիստների կյանքը դժոխքի կվերածենք»,-հայտնել է Նասրալլան: Նա նաեւ ընդգծել է, որ զոհերի թիվը տասնյակ հազարներ կկազմեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 17-ին Իսրայելի հասցեին սուր քննադարտությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով խոստացել է ոչնչացնել «իսրայելական քաղցկեղային ուռուցքը»:




























