Մեքսիկայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով 13 մարդ  մահացել է, 23-ը` վիրավորվել: Ուղեւորներից 10-ի վիճակը ծանր է գնահատվում:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին: Ավտոբուսի ուղեւորները ուխտավորներ էին, ովքեր մեկնում էին Սինալոա նահանգի Մաստալան քաղաք`քրիստոնեական հավաքին մասնակցելու համար:

Շարժվելով լեռնային  շրջաններով` ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ ընկել է 150 մետր խորություն ունեցող կիրճը, հայտնում է Federal Press-ը:

Նախնական տվյալներով դեպքի պատճառ է դարձել մառախուղը: Բացի այդ նշվում է, որ վարորդը ծանոթ չի եղել տեղանքին: