Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Լուայ ալ Միկդադը հաղորդել է, որ Սիրիայի փոխնախագահ Փարուկ Շարաան Հորդանան է փախչել եւ միացել ընդդիմությանը: Նրա խոսքերը փոխանցել է դուբայական «Al Arabiya» հեռուստաալիքը:  Երկրի ղեկավարությունից այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:

Ընդդիմադիրները պնդում են, որ Շարաան Դամասկոսը լքել է դեռ 2 օր առաջ, սակայն նախընտրել է իր որոշումը թաքցնել մինչեւ Հորդանան հասնելը: Հաղորդվում է, որ  նրա հետ Հորդանան է փախչել  եւս երկու գեներալ, սակայն նրանց անունները չեն նշվում:

Շարաան համարվում էր Սիրիայի նախագահի ամենահավատարիմ կողմնակիցներից: Նա փոխնախագահ էր նշանակվել 2006-ին ` 70 տարեկանում: