Օգոստոսի 17-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի  17-րդ փողոցի թիվ 7 տնակի նկուղում, ինչի հետեւանքով 6-ամյա Նարեկ Սարգսյանը ստացել է երկրորդ կարգի այրվածքներ: Տուժածը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է պլաստմասե ջրի տարա:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: