Ռուսաստանի ԱԴԾ-ի Նիժեգորոդի շրջանի վարչության աշխատակիցները Նիժեգորոդի շրջանով անցնող նավթատար մագիստրալի «Եվրո» մարկայի դիզելային վառելանյութի գողացման դեմ ուղղված օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացրել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԹ-ի Նիժեգորոդի շրջանի վարչության մամուլի ծառայությունից, փոխանցում է vremya.ru-ն:
Արդյունքում հանցանքի վայրում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, ով մագիստրալի խողովակներից մոտ 40 տոննա վառելանյութ էր գողանում: Գողությունը իրականացվել էր խողովակի անօրինական կտրվածքի միջոցով: Հասցված վնասը կազմել է 1 միլիոն ռուբլի: Նիժեգորոդի քննչական վարչությունում քրեկան գործ է հարուցվել:




























