Երեւան-Սեւան ավտոճանապարհին այսօր ժամը 09.20-ի սահմաններում իրար են բախվել  «Ֆոլքսվագեն» Վենտո մակնիշի եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով Հրազդանի բնակիչ 18-ամյա Հրանուշ Աբրահամյանին տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վերջինս հղի է եղել:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության Հրազդանի բաժնից: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ մեկնած օպերատիվ խումբը դեռ աշխատում է  դեպքի վայրում: