Հարվարդի համալսարանի գիտնականները այնպիսի ռոբոտ են ստեղծել, որը կարող է շրջապատին համապատասխան փոխել գույնը` քողարկվելով, կամ էլ հակառակը` աչքի ընկնելով շրջակա տարածքում:

Ինչպես հայտնում են հեղինակները, այս մեքենայի ստեղծման համար նրանց ոգեշնչել են ծովային բնակիչները` մասնավորապես ութոտնուկը եւ սիպեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռոբոտը պատրաստվել է ճկուն նյութից: Նա շարժվում է վերոնշյալ ծովային բնակիչների նման:

Գիտական որոնումների արդյունքի մասին գրվել է Science ամսագրի մասին:

Հոդվածի հեղինակ Ջորջ Ուայթսայդը հայտնում է, որ նա ցանկացել է հեռանալ ռոբոտների ավանդական կառուցվածքից.«Ինչու չմտածել այլ կառուցվածք, փոխադրման սկզբունք եւ քողարկվելու ունակություն  ունեցող  ճկուն մարմին ստեղծելու մասին»,-հայտնում է նա: