Պաբլո Պիկասոյի նշանավոր` «Աղավնիով երեխան» կտավի նկատմամբ Մեծ Բրիտանիայից դուրս բերելու ժամանակավոր արգելք է կիրառվել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նման հրաման է արձակել մեծ Բրիտանիայի մշակույթի բաժնի պետնախարար Էդ Վեյզին:
1901 թ.-ին ստեղծված կտավը բրիտանական թանագարններում ցուցադրվում է 70-ական թվականներից: Վաճառքի հանվելուց հետո այն 50 միլիոն ֆունտ ստերլինգով (79 միլիոն դոլար) ձեռք է բերել օտարերկրացի անհայտ կոլեկցիոներ, ով Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս է բնակվում:
Կիրառելով նման արգելք` Բրիտանական իշխանությունները հույս ունեն, որ մեկ տարվա ընթացքում երկրի թնգարանները կկարողանան հավաքել պահանջվող գումարը` նոր տիրոջից այն ետ գնելու համար:
Պիկասոն կտավը ստեղծել է , երբ 20 տարեկան է եղել: Այն համարվում է նկարչի ամենավաղ աշխատանքներից մեկը: Աղավնիների թեման մշտապես առկա է եղել նրա գործունեության մեջ, իսկ «Պիկասոյի աղավնին» , որը նկարվել է 1949 թ-ին` Խաղաղության համաշխարհային կոնգրեսի համար, դարձել է մոլորակի ամենաճանաչված խորհրդանիշներից մեկը:




























