Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ ալ Շարաայի գրասենյակը հերքում է նրա Հորդանան փախչելու եւ ընդդիմության կողմն անցնելու մասին լուրերը:
«Սիրիայի փոխնախագահի գրասենյակը հերքում է ԶԼՄ-ների տեղեկությունները ռեժիմի հետ նրա պառակտման մասին», -տեղեկացնում է «Suriya» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ դուբայական «Al Arabiya» հեռուստաալիքը, վկայակոչելով Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Լուայ ալ Միկդադին, հաղորդել է, որ Սիրիայի փոխնախագահ Փարուկ Շարաան Հորդանան է փախչել եւ միացել ընդդիմությանը:
Ընդդիմադիրները պնդում են, որ Շարաան Դամասկոսը լքել է դեռ 2 օր առաջ, սակայն նախընտրել է իր որոշումը թաքցնել մինչեւ Հորդանան հասնելը: Հաղորդվում է, որ նրա հետ Հորդանան է փախչել եւս երկու գեներալ, սակայն նրանց անունները չեն նշվում:




























