Եվրոպական երկրների օրենքը նույնպես ազատազրկում են նախատեսում տաճարներում իրականացված խուլիգանության համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական նեկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի` Արեւմուտքում քննադատության ալիք բարձրացրած Pussy Riot-ի աղջիկների դատավճռին վերաբերող մեկնաբանության մեջ:
Նա օրինակ է բերել Գերմանիային, որտեղ 3 տարվա ազատազրկում է նախատեսվում, Ավստրիային, որտեղ կարող են դատապարտել կես տարով: Երկու երկրներում էլ կրոնի հանդեպ հանցագործության համար կարող են մեծ տուգանք նախատեսել, հայտնում է РСН:
Հիշեցնենք, որ Pussy Riot-ի մասնակիցները դատապարտվել են 2 տարվա ազատազրկման` Քրիստոս Փրկչի տաճարում իրականացրած ակցիայի համար: Մի շարք արեւմտյան քաղաքական գործիչներ , այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, դատավճիռը դաժան են որակել:




























