Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը զինված ուժերին հրամայել է պատրաստ լինել «ոչնչացնող հարված» հասցնել Հարավային Կորեային,այն դեպքում, եթե գնդակոծման ենթարկվեն Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության տարածքները: Այս մասին հայտնել են Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ Կիմ Չեն Ընը հայտնել է զինվորներին, որ նրանք պետք է «ոչնչացնող հարված հասցնեն …եթե անգամ մեկ արկ ընկնի ԿԺԴՀ-ին պատկանող ջրային կամ ցամաքային տարածքների վրա»:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հայտարարությունն արվել է օգոստոսի 20-30-ը կայանալիք ամերիկա-հարավկորեական համատեղ ամենամյա զորավարժություններին ի պատասխան: Այս ուսումնավարժանքները Հյուսիսային Կորեան ավանդաբար սադրանք է անվանում, որոնք կարող են խաթարել Կորեական թերակղզու խաղաղությունը:




























