Աֆղանստանում օգոստոսի 18-ին գնդակահարել են մզկիթում նամազ անող բազմությանն ու պայթյուն իրականացրել կենտրոնական շուկայում:
«Փաժվակ» գործակալության տվյալներով, առաջին միջադեպը տեղի է ունեցել Ֆարյաբ նահանբի Գորմաչ գավառում` առավոտյան նամազի ժամանակ: Անհայտ անձինք ներխուժել են մզկիթ եւ կրակ բացել` սպանելով հինգ եւ վիրավորելով մեկ մարդու:
Մզկիթում հավաքվածներին հաջողվել է բռնել հարձակվողներից մեկին եւ ինքնադատաստան տեսնել նրա հետ, երկրորդ հարձակվողին հաջողվել է փախչել:
Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել Հերաթ նահանգի Շինդանդ գավառում: Ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել, երբ մոտակայքով ոստիկանական պարեկ էր անցնում: Պայթյունի արդյունքում զոհվել է 4 մարդ, վիրավորվել 12-ը: Վիրավորների մեջ երեք ոստիկան կա:




























