Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում օգոստոսի 18-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Երեւանի ժամանակով 13:41-ին), Պալու բնակավայրից 44 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տվյալ պահին ցունամիի սպառնալիք չկա, նաեւ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ինդոնեզիան աշխարհում սեյսմիկ առումով ամենաակտիվ տարածաշրջանն է:




























