Ադրբեջանական islamazeri.az կայքի գլխավոր խմբագիր Ռամին Բայրամովը, ով դատապարտվել էր Իրանի հետ համագործակցության համար, պայմանական-վաղաժամ ազատ է արձակվել: Նման որոշում է կայացրել Բաքվի Սուրախանի շրջանի դատարանը` լրագրողի պատժամիջոցի ժամկետի կեսը լրանալու կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Բայրամովը եւս երկու իսլամիստների հետ ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին: Նախ նրան նրան մեղադրանք է ներկայացվել հակաադրբեջանական գործունեության, անկարգությունների հրահրման , հասարակական կարգի խանգարման մեջ, սակայն հետագայում դատապարտվել է անօրինական զենք եւ թմրանյութ պահելու մեղադրանքով :
Ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ դեռեւս 7 լրագրող, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության կառույցների կողմից ճանաչվել են որպես քաղբանտարկյալներ:




























