Վեց զինծառայողներ են զոհվել օգոստոսի 18-ի գիշերը` Պակիստանի հարավ-արեւմուտքում անցակետի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել են Բելուջիստան նահանգի իշխանությունները:
Զինծառայողները կանգնեցրել են ավտոմեքենան Կվետտա քաղաքի մոտ` ստուգելու փաստաթղթերը: Վարորդը` մահապարտ-ահաբեկիչ, գործի է դրել պայթուցիկ սարքը: Զոհվել է երեք զինվորականներ եւ հետախուզության երկու աշխատակից: Իրավապահների տվյալներով, մահապարտը ծրագրում էր պայթյուն իրականացնել մարդաշատ վայրում:




























