ԱՄՆ Մայո կլինիկայից բժիշկ Մայքլ Ջոյները կարծում է, որ սեփական առողջությամբ զբաղվելու ցանկության բացակայությունը հիվանդություն է եւ անգամ այդ հիվանդության համար անվանում է ընտրել` լայզիտիս (անգլերեն Lazy –ին ծույլ է նշանակում):
Ջոյների կարծիքով` լայզիտիսը թեեւ ինքնին շատ վտանգավոր չէ, սակայն կարող է լուրջ բարդությունների հանգեցնել` ճարպակալման, դիաբետի, սրտանոթային հիվանդությունների: Շարունակական անգործությունը չափազանց բացասաբար է անդրադառնում բոլոր օրգանների եւ օրգանիզմի վրա. նվազում է մկանային մասն ու արյան ծավալը, թուլանում են ոսկորները, ընկնում է տոնուսը:
Բժիշկն առաջարկում է բուժել քաղաքակրթության գլխավոր հիվանդությունն այնպես, ինչպես ալկոհոլիզմն ու այլ կախվածությունները:




























