Բրազիլացի 24-ամյա շինարարը ողջ է մնացել այն բանից հետո, երբ 1,8-մետրանոց մետաղե ձողը վերեւից ընկել է եւ անցել գանգի միջով: Ձողն ընկել է հինգհարկանի շենքի բարձրությունից, ծակել սաղավարտը եւ դուրս եկել աչքերի մեջտեղից, գրում է «novostiua.net»-ը:
Հինգժամանաց վիրահատությունից հետո Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցի բժիշկները հաջողությամբ դուրս են բերել երկաթը ձողը երիտասարդի գանգից: Չնայած սարսափելի վնասվածքին` հիվանդի վիճակը կայունացել է եւ նրան սովորական հիվանդասենյակ են տեղափոխել:
Ամենազարմանալին եղել է այն, որ հիվանդանոց տեղափախվելիս նա ասել է, թե ցավ չի զգում: Բժիշկների խոսքով` միայն երջանիկ պատահականությամբ ձողը չի վնասել ուղեղի` հիմնական ֆունկցիաների համար պատասխանատու հատվածը:
Էդուարդո Լեյտեն առանվազն երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում:











