Ամերիկյան ֆինանսական կարգավորող մարմինը ԱՄՆ տարածքում սկսել է ստուգել «Deutsche Bank»-ի գործունեությունը` կասկածելով Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ: Կասկածներ կան, որ «Deutsche Bank»-ը մինչեւ 2008 թ-ը Իրանի գործընկերների հանձնարարությամբ ֆինանսական գործողություններ է իրականացրել ԱՄՆ տարածքում:
Բանկի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը, սակայն հաղորդել է, որ 2007 թ-ին «Deutsche Bank»-ը որոշել է հրաժարվել Իրանում, Սուդանում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում գործընկերների հետ համագործակցությունից, գրել է New York Times-ը:
Ներկայումս նմանատիպ կասկածանքով ստուգումներ են իրականացվում եւս հինգ եվրոպական խոշոր բանկերում` «ABN Amro»-ում, «Barclays»-ում, «Credit Suisse»-ում, «Lloyds»-ում եւ «ING»-ում:



























