Արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 6 - 12 շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 84,028,833 ԱՄՆ դոլար 410.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 101,989,658 ԱՄՆ դոլար 412.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է  2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք  411.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,140,807 եվրո 505.64 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,201,885 եվրո 508.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 866,183,764 ՌԴ ռուբլի 12.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 100,341,533 ՌԴ ռուբլի 12.98 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 37.3 մլն ԱՄՆ դոլար:

Այսօր` օգոստոսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: