Sky News Arabia հեռուստաընկերությանը տված մեծ հարցազրույցում ռուս նախարարը ոչ միայն ներկայացրել է Սիրիայի եւ Իրանի հարցում Մոսկվայի  դիրքորոշումը, այլ  նաեւ պատասխանել է անձնական հարցերի.օրինակ  ինչպես է նա վերաբերում «Պարոն ոչ» մականվանը, որով նրան բնորոշել են արեւմտյան լրատվամիջոցները:

Լավրովի խոսքով, մականունը նրան բոլորովին չի զայրացնում: «Բոլորովին ոչ, ես անգամ դրա մասին չեմ լսել: Եթե միջազգային իրավունքի խախտումներ չկան, ապա ես հպարտ եմ լինել «Պարոն ոչ»,-Լավրովին մեջբերում է արտաքին քաղաքականության գրասենյակի պաշտոնական կայքը:

Sky News Arabia-ն հիշեցնում է, որ այդպես են անվանել նաեւ ԽՍՀՄ արտաքին գործերի  նախարար Անդրեյ Գրոմիկոյին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 3 տասնամյակ: Գրոմիկինը  հայտնի էր բանակցություններում իր համառությամբ: