«Pussy Riot»-ի դատավճիռը սխալ է, որը հարվածելու է Ռուսաստանի իմիջին: Նման կարծիք է հայտնել հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին:

«Ինձ համար տարօրինակ է, որ գտնվել են խորհրդատուներ, ովքեր Վլադիմիր Վլադիմիրովիչին խորհուրդ են տվել նոր Խոդորկովսկի սարքել: Այդ աղջիկների ստեղծագործությունը որեւէ գեղարվեստական արժեք չի ներկայացնում: Բացի խուլիգանությունը` բովանդակությունն այնտեղ չափազանց քիչ էր: 

Հիմնական բովանդակությունը ստեղծվեց, երբ նրանց ձերբակալեցին: Ռուսաստանում նման հերոսներ ստեղծելու կարիք չկա: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դա տեղեկատվական ինքնասպանություն է: Դրանք իմիջային կորուստներ են: Մենք ընդգծեցինք մեր տարբեր լինելը: Քաղաքակիրթ աշխարհում նման բաներն ընդունված չեն»,- ասել է Կանդելակին: