ՄԱԿ-ի առաջին դիտորդներն սկսել են լքել Սիրիան` ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաքելության մանդատը չերկարաձգելու որոշումից հետո:

Ակնկալվում է, որ նրանք երկիրը կլքեն մի քանի ժամվա ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ջուլիետ Տոման, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Միջազգային դիտորդների առաքելությունը Սիրիա էր մեկնել ապրիլին: Սրանից հետո, համաձայն ՄԱԿ ԱԽ որոշման, Սիրիայում կազմակերպության ներկայությունը կսահմանափակվի Դամասկոսում համակարգող գրասենյակով: