Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն եւ «Միացյալ քաղաքացիական ճակատի» առաջնորդ Գարրի Կասպարովը հայտարարել է ոստիկնների դեմ երեք հայց ներկայացնելու մտադրության մասին` ապօրինի ձերբակալման, ծեծի եւ զրպարտության մեղադրանքներով: Կասպարովին ձերբակալել էին երեկ` օգոստոսի 17-ին Pussy Riot-ի դատավարության ժամանակ Խամովնիչյան դատարանի մերձակայքում:
Կասպարովը պատմել է, թե բազմաթիվ ականատեսներ ունի, որոնք պատրաստ են հաստատել, թե իր ձերբակալությունն ապօրինի է: Նա նաեւ տեսագրություն ունի, որում արձանագրվել են ոստիկանների գործողությունները:
Կասպարովը նաեւ մտադիր է պարզել ոստիկանության ենթասպայի ձեռքին կծածի հետքի պատճառները, քանի որ ակնհայտ է «զրպարտության» փաստը: Օգոստոսի 20-ին Գարրի Կասպարովը պետք է ներկայանա ՆԳ բաժին` ցուցմունքներ տալու:




























