Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում ռուս 3 զբոսաշրջիկ աղջիկները զարմացրել են շրջանի բնակչությանը, քանի որ նրանք ի տարբերություն իրենց հայրենակիցների, ոչ թե եկել էին գումար ծախսելու, այլ՝ զբաղվում էին գումար հավաքելով։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Անթալիա ժամանած ռուս 3 աղջիկներն իրենց հանգստի փողը վաստակում են փողոցներում կիթառ նվագելով եւ երգելով։

Սոնիա Սալեւոն, Սոնիա Ակսեոնովան եւ Կրիստինա Խոբաոլավան նշել են, որ պատրաստվում եմ այս տարվա օգոստոսի 25-ին Մոսկվայում երգի մի մրցույթի մասնակցել, իսկ մինչ այդ իրենց հանգստի գումարն աշխատում են փողոցներում կիթառ նվագելով եւ երգելով։

Անցորդները լուսանկարում են եւ դրամներ գցում աղջիկների առջեւ դրված գլխարկի մեջ։