Արդեն մի քանի ամսից Առնոլդ Շվարցենեգերի երկրպագուները կարող են դիտել նրա մասնակցությամբ «Հերոսի վերադարձը» ֆիլմը։ Պրեմիերան նախատեսված է 2013թ. հունվարի 8-ին։

Նշենք, որ ֆիլմում Շվարցենեգերը գլխավոր դերում է հանդես գալիս։ «Հերոսի վերադարձ»-ի ռեժիսորն է Ջի Վու Կիմը, ով «Տերմինատորի» ֆաների համար նախապես թրեյլեր է հրապարակել։

Ըստ սցենարի՝ Շվարցենեգերի հերոսը փորձում է խոչընդոտել դատարանի դահլիճից փախուստի դիմած նարկոբարոնի Մեքսիկա վերադարձին։ megaobzor.com-ը նշում է, որ «մարտաֆիլմերի վետերան» Առնիին այս անգամ օգնելու են սկսնակ «դեղնակտոցները»։

Հիշեցնենք, որ Շվարցենեգերը 2003թ.-ից զբաղվում էր քաղաքական գործունեությամբ։ Երկու անգամ ընտրվել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում։ Քչերն էին հավատում, որ 65-ամյա Շվարցենեգերը կվերադառնա մեծ էկրաններ։