Չինաստանում այսօր՝ օգոստոսի 18-ին ընթանում է «Միսս Աշխարհ 2012» գեղեցկության մրցույթը։ Այս տարի մրցույթին կմասնակցեն 116 գեղեցկուհի։ Մասնակիցների թիվը աննախադեպ է «Միսս Աշխարհի» ողջ պատմության համար։
AFP-ի տեղեկացմամբ՝ մրցույթը տեղի կունենա Օրդոս ավանում, որը գտնվում է Ներքին Մոնղելիա նահանգում, Գոբի անապատում, ամենամոտ ծովափից 700 կմ հեռավորության վրա։
Փորձագետների կարծիքով այս տարի հաղթանակի մեծ հնարավորություն ունեն միանգամից մի քանի թեկնածուներ, սակայն բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Միսս Մեքսիկային՝ 20-ամյա Մարյանա Ռեյնոսոին։
Լատինական գեղեցկության մրցակիցներ են համարվում Ասիան ներկայացնող Միսս Չինաստանն ու Միսս Նեպալը։
Հիշեցնենք,որ «Միսս Հայաստան» սկանդալային դարձած մրցույթի հաղթող Աննա Առաքելյանը չի մասնակցում «Միսս Աշխարհին»՝ ֆինանսական խնդիրների պատճառով։




























