Չեխիայում ձերբակալել են երկրի 29-ամյա քաղաքացու, որին կասկածում են իրեն Բրեյվիկի տեղը դնելու եւ նրա ոճով ահաբեկչություն կազմակերպելու մտադրության մեջ:

Օստրավա քաղաքի ոստիկանապետ Ռադովան Վոյտուի խոսքով, ոստիկանների ուշադրությունը գրավել է տարբեր սոցցանցերում «Բրեյվիկ» կեղծանունով հանդես եկող անձը,  եւ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել:

Պարզվել է, որ նա տանը զենք, զինամթերք, նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր է պահել, եւ օգոստոսի 10-ին նրան ձերբակալել են: Խուզարկության ժամանակ նաեւ ոստիկանական համազգեստ է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: