Տղամարդը դանակով հարձակվել է հարավկորեական Ըյջոնբու քաղաքի մետրոյի ուղեւորների վրա: Միջադեպի հետեւանքով վիրավորվել է 8 մարդ:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին փախուստի փորձի ժամանակ: Նրա արարքի դրդապատճառներն առայժմ անհայտ են, հաղորդումէ «Գազետա.ru»-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Ականատեսների վկայությամբ, տղամարդը դուրս է եկել կառամատույց եւ առանց պատճառի դանակահարել մարդկանց: Միջադեպը տեւել է մոտ 10 րոպե, ինչից հետո եկել է ոստիկանությունն ու ձերբակալել նրան:




























